Նորություններ
Լրահոս

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ/տեսանյութ/ 26.06.2015
Համայնքային հիմնախնդիրներին ու ենթակառուցվածքների գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր, Կոտայք և Ակունք համայնքներ: Մարզի ղեկավարը նախ եղել է Կամարիս համայնքի միջնակարգ դպրոցում, զրուցել ուսուցչական անձնակազմի հետ, լսել մանկավարժների կողմից բարձրացվող հարցադրումներն ու վերջիններիս լուծումներ հաղորդելու ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել մարզպետարանի աշխատակիցներին: Մարզպետն այնուհետև այցելել է...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԵՏԱՐԳԵԼ, ԲԱԼԱՀՈՎԻՏ, ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԵՎ ՆՈՐ ԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ/տեսանյութ/ 26.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գետարգել, Բալահովիտ, Մայակովսկի և Նոր գյուղ համայնքներում: Գետարգել համայնքում Կ. Գուլոյանը ծանոթացել է միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին, հանդիպում ունեցել կրթօջախում աշխատող մանկավարժների հետ: Կոտայքի մարզպետը Բալահովիտ համայնքում եղել է տեղի միջնակարգ դպրոցում և մշակույթի տանը: Այստեղ մարզի ղեկավարին ներկայացվել են համայնքում կրթական և մշակութային գործընթացների կազմակերպման հիմնական ուղղությունները, ինչպես նաև...

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՆՈՒՌՆՈՒՍ, ԱՐԶՆԻ, ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԵՎ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ/տեսանյութ/ 25.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Նուռնուս, Արզնի, Վերին Պտղնի և Պտղնի համայնքներ: Մարզի ղեկավարը նախ եղել է Նուռնուս համայնքի միջնակարգ դպրոցում, զրուցել կրթօջախի մանկավարժների հետ, լսել վերջիններիս կողմից բարձրացվող հարցադրումներն ու նրանց հետ համատեղ քննարկել կրթական գործընթացների արդյունավետությանը միտված մի շարք առաջնահերթություններ: Կ. Գուլոյանին ներկայացվել են նաև Նուռնուս համայնքի ենթակառուցվածքների գործունեության հիմնական ուղղությունները և համայնքի զարգացման...

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/տեսանյութ/ 24.06.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային ժամանակացույցի շրջանակներում մեկնարկել են Աբովյանի տարածաշրջանի համայնքային այցելությունները: Կոտայքի մարզպետը նախ այցելել է մարզի Ողջաբերդ համայնք, ծանոթացել համայնքային խնդիրներին, տեղում քննարկել սողանքային գոտում գտնվող համայնքում առկա հիմնահարցերն ու վերջիններիս հնարավոր լուծումներ հաղորդելուն միտված որոշակի ծրագրեր: Մարզպետը հանդիպում է ունեցել նաև Ողջաբերդի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, լսել բարձարցվող հարցերն ու...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 22.06.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանում ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցին: Պատվիրակության ղեկավարին ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Մորթեն Էհնբերգը: ՀՀ Կոտայքի մարզպետն ու ԵՄ ներկայացուցիչները քննարկել են փոխհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նախանշվել են մարզային տարբեր ոլորտներում և ենթակառուցվածքներում...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ/տեսանյութ/ 19.06.2015
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում, համայնքների ղեկավարների մասնակցությամբ, տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձ է կատարել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին՝ վերլուծելով...


