Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Հաճընի պոլիկլինիկան վերազինվել է բժշկական սարքավորումներով

Նոր Հաճընի պոլիկլինիկան վերազինվել է բժշկական սարքավորումներով 25.07.2024

 Կոտայքի մարզպետի աշխատակազմի, «Փարոս» բարեգործական հիմնադրամի, «Մեդ Էյդ Արմենիա» ընկերության, ինչպես նաև Նոր Հաճընի պոլիկլինիկայի հետ համագործակցության արդյունքում պոլիկլինիկան վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ ռենտգեն ապարատով, ակնաբուժական կաբինետին տրամադրվել է ակնաբուժական ոսպնյակների մեծ հավաքածու, ընտանեկան բժշկի կաբինետները կահավորվել են աչքի և ականջի ստուգման ապարատներով, անհետաձգելի ծառայությունը և ընդունարանը վերազինվել են...

Ընթացքի մեջ են Բալահովիտի մանկապարտեզի կառուցման և Աբովյան քաղաքի վերելակների արդիականացման սուբվենցիոն ծրագրերը

Ընթացքի մեջ են Բալահովիտի մանկապարտեզի կառուցման և Աբովյան քաղաքի վերելակների արդիականացման սուբվենցիոն ծրագրերը 16.07.2024

 ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այս պահին ընթանում են Բալահովիտի մանկապարտեզի կառուցման և Աբովյան քաղաքի վերելակների արդիականացման աշխատանքներ:  Շուրջ 158 մլն. դրամ արժեքով, կառավարություն - համայնք 70% / 30% համաֆինանսավորմամբ Բալահովիտ բնակավայրում հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել: Աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարում:  Կառավարություն-համայնք...

Գառնի համայնքում մեծ շուքով նշվեց «Վարդավառ» փառատոնը

Գառնի համայնքում մեծ շուքով նշվեց «Վարդավառ» փառատոնը 08.07.2024

 Կարևորելով հայ ավանդական, ծիսական և եկեղեցական տոների պահպանումն ու տարածումը՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Երիտասարդական ակումբների դաշնության համատեղ գործակցությամբ ու Գառնիի համայնքապետարանի աջակցությամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքում մեծ շուքով նշվել է արդեն ավանդական դարձած «Վարդավառ» փառատոնը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի։  Տոնակատարության իրականացմանն այս տարի միացել էր նաև Բյուրեղավան համայնքը և լիահույս ենք, որ մասնակից...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ 05.07.2024

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է». հոդված 1 «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». հոդված 2 Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: 1995 թվականին Սահմանադրության ընդունումը հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցավ։ Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորելով բոլորիս ՀՀ Սահմանադրության տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ ինքնիշխան,...

Մեկնարկել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը 04.07.2024

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որտեղ կարող եք գտնել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի վերաբերյալ ուսուցողական հոլովակներ՝...

Ջրվեժ համայնքում ևս կայացավ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի իրազեկումը

Ջրվեժ համայնքում ևս կայացավ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի իրազեկումը 04.07.2024

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այս անգամ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում է իրականացրել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի իրազեկում:  Հանդիպմանը ներկա էին Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Ջրվեժի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:  Այստեղ ևս ԼՂ-ից բռնի տեղահանված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 16:07:03