Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ N 4 ԴՊՐՈՑՈՒՄ 08.05.2013

Հրազդան քաղաքի N 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել <<Գիշերներն այստեղ խաղաղ են>> խորագրով տոնական միջոցառում: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառմանը մասնակցել են դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Աշակերտների ուժերով կազմակերպված միջոցառմանը ներկայացվել են ինչպես Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ Շուշիի ազատամարտում հայ ժողովրդի հերոս զավակների ցուցաբերած անձնազոհության ու սխրագործությունների ուրույն մեկնաբանություններ, որոնք ուղեկցվել են նաև ֆիլմերի ու տարբեր...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 03.05.2013

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բուժական, Արագյուղ և Զորավան համայնքների հիմնական դպրոցներ, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.05.2013

Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ և մաղթում, որ Ձեր գործնական հաջողությունները մաս կազմեն ինչպես մարզի, այնպես էլ մեր հանրապետության տնտեսության հզորացմանն ու ժողովրդավարական արժեքների լիարժեք ամրապնդմանը: Այս խորհրդանշական տոնի կապակցությամբ պետք է նշեմ նաև, որ Մայիսի մեկը հայ ազգի համար յուրօրինակ է, քանզի հազարամյակներ շարունակ մենք կարողացել ենք համայն աշխարհին ապացուցել մեր աշխատասիրությունն ու աշխատանքի նկատմամբ ունեցած բացառիկ վերաբերմունքը,...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 30.04.2013

 Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Բյուրեղավան համայնքի N2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում են տանիքի կառուցման աշխատանքներ: Ծանոթանալով աշխատանքների կատարման...

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ 24.04.2013

Ապրիլի 24-ին մարզկենտրոն Հրազդանում և մարզի մի շարք այլ համայնքներում տեղի են ունեցել Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման արարողություններ և երթեր: Հրազդան քաղաքում տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող են այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ: Այնուհետև Կոտայքի մարզպետը ծաղկեպսակ է դրել Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես...

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ 19.04.2013

Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է գրողների միության անդամների հանդիպում մարզի մտավորականների հետ: Գրողների միության քարտուղար Է. Միլիտոնյանը ներկայացրել է հանդիպմանը մասնակցող գրողների աշխատանքները, այնուհետև տեղի են ունեցել հեղինակային ընթերցումներ, ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրյա գրողների կողմից: Հանդիպման ավարտին Հայաստանի գրողների միության անդամները պատասխանել են նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49