Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2015
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս նշանակալի օրվա տոնական ողջ տրամադրություններին ու ջերմ բարեմաղթանքներին զուգահեռ պետք է անսահման բարձր գնահատենք մեր մայրերի և կանանց կարևորագույն առաքելությունը հայ ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում՝ ընդգծելով նրանց հերոսական առաքելությունն ու անսահման նվիրումը: Հայ մայրերը բոլոր ժամանակներում արժանացել և արժանանում են հասարակության հարգանքին ու երախտագիտությանը և բարության յուրօրինակ ազդակներ հաղորդում...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ 07.04.2015
Կոտայքի նորանշանակ մարզպետ Կ. Գուլոյանն առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների հետ: Մինչ մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է մարզում տեղական ինքնակառավարման համակարգի պատշաճ և համակողմանի գործունեության կարևորությունները, կարևորել մարզպետարան-համայնքներ արդյունավետ համագործակցության ապահովման գերակայությունները և համայնքներում տարվող...
Մարզում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող բնակչուհիներին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորանք, ծաղկեփունջ և համապատասխան ֆինանսական աջակցություն փոխանցելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Արամուս և Պտղնի համայնքներ: Կոտայքի մարզպետը Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի ուղեկցությամբ եղել է համայնքի բնակիչ Արաքսյա Ենգոյանի բնակարանում, փոխանցել ՀՀ Նախագահի շնորհավորանքները և...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ 05.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առիթով կազմակերպված Սուրբ Պատարագին: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Սուրբ Պատարագի ընթացքում Հայ...
Հայաստանի Հանրապետության Կառավարության ապրիլի 2-ի որոշմամբ Կարապետ Գուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնում: Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանի աշխատակազմին և մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել Կոտայքի նորանշանակ մարզպետին: Ա. Երիցյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Հարությունյանին եւ դրական գնահատել վերջինիս գործունեությունը: Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ ՀՀ...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.04.2015
ՀՀ Կոտայքի մարզում մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 172 ծնունդ, որից 21-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի, 81-ը Աբովյանի և 54-ը Հրազդանի ծննդատներում:


