Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ/տեսանյութ/

30.06.2015



Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը վերլուծություն է ներկայացրել մարզի համայնքների կողմից տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ:
Այնուհետև Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ.Գրիգորյանն անդրադարձ է կատարել մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից տարվող աշխատանքներին և խնդիրներին:
Օրակարգային հարցերի շարքն ամփոփել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետապակ գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության բաժնի պետ Վ. Թովմասյանը՝ տեղեկություններ տրամադրելով մարզում համայնքային ծառայության իրավիճակի և խնդիրների, ինչպես նաև համայնքներում իրականացվող վարչական հսկողության արդյունքների վերաբերյալ:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը համայնքների ղեկավարներին առաջարկել տեղերում ապահովել քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների պատշաճ կատարումը:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32