Նորություններ
Լրահոս

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 22.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ միջոցառման մեկնարկը երաժշտական դպրոցի բակում հնչել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության...

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 21.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների շրջանակներում Լեռնանիստ համայնքում տեղի է ունեցել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, մի շարք գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարներ, հյուրեր: Տեղադրված խաչքարի բացման արարողությունն իրականացրել է Լեռնանիստ համայքնի ղեկավար Ա. Հայրապետյանը, որից հետո հուշակոթողը օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու...

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱՄՈՒՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 20.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Արամուս համայնքում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, ինչպես նաև մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: Կոտայքի մարզպետի և Արամուս համայնքի ղեկավարի կողմից խաչքարը բացելու հանդիսավոր արարողությունից հետո հուշակոթողն օծվել է Հայ...

ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՄԻՆԱՐ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 18.04.2015
«Մալաթիա» բժշկական կենտրոնի և Կոտայքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրում կազմակերպեց «Սրտաբանության ակտուալ հարցեր» թեմայով սեմինար՝ Կոտայքի մարզի սրտաբանների, ընտանեկան բժիշկների և թերապևտների մասնակցությամբ: Սեմինարի մեկնարկի պահին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ...

<<ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ, ՀԻՇՈՒՄ ԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ 17.04.2015
Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում տեղի է ունեցել <<Խոսում են փաստերը, հիշում են սերունդները>> խորագրով մշակութային ձեռնարկ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացված այս միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մտավորականներ: Միջոցառման մեկնարկն ազդարարվել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունների վերաբերյալ...
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզային գրադարանում տեղի է ունեցել <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. պատմությունը երբեք չի լռում>> խորագրով գիտա-վերլուծական դասախոսություն: Մարզային գրադարանում կայացած ձեռնարկին մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և ոգեկոչման խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Մինչ դասախոսության մեկնարկը գրադարանում...


