Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Զբոսաշրջությունը Կոտայքի մարզում

Արկածային տուրիզմ ԵՎ էկո տուրիզմ

Արկածային տուրիզմի պոտենցիալը Կոտայքի մարզում բավականին մեծ է: Չնայած այն տուրիզմի համեմատաբար նոր զարգացող ճյուղ է Հայաստանում, բայց էքստրիմի սիրահարները Կոտայքի մարզում կարող են գտնել իրենց հետաքրքրող զբաղմունքը: Այստեղ առաջարկվում է՝
- Զիփ լայն Ծաղկաձորում, որն առաջարկում է թռիչք մեկնարկային կետից՝ 480 մ, վերելք ոտքով 150 մ, հետադարձ թռիչք դեպի մեկնարկային կետ 630 մ
- Լեռնամագլցում, բեյսջամփինգ և պարապլաներիզմ, որը հնարավոր է կազմակերպել Հատիս և Արայի լեռներում, Արզնիի ձորում
- Պարաշյուտիզմի համար առաջարկվում է «Արզնի» թռիչքուղին
Ինչպես նաև արագահոս լեռնային գետերի առկայությունը մարզում (Գալար գետ, Հրազդան գետ, Մարմարիկ գետ, Ազատ գետ) կարող է հիմք հանդիսանալ ռաֆթինգի զարգացման համար:

Էկոտուրիզմը, արկածային տուրիզմի պես, ևս նոր զարգացող տուրիզմի տեսակ է Հայաստանում, որը Կոտայքի մարզում ևս ունի մեծ պոտենցիալ: Առկա ռեսուրսներն արդեն իսկ թույլ են տալիս զբոսաշրջիկին առաջարկել՝
- Կենդանադիտում, թռչնադիտում Խոսրովի արգելոցում
- Հայքինգ և թրեքինգ տուրեր, որոնք ընդգրկում են Արա լեռ – Ծաղկեվանք - Հատիս լեռ, Գեղարդավանք - գյուղ Գեղարդ – Վիշապալիճ - վիշապաքարեր, Վիշապալիճ - Նազելի լեռ - Աժդահակ լեռ, Աժդահակ լեռ - Ակնա լիճ, Բուժական գյուղ - Թեղենյաց վանք - Թեղենիս լեռ - Նեղուցավանք ուղղությունները 4-7 ժամ տևողությամբ
- Քարանձավային արշավներ Խոսրովի արգելոցում, Դավրիժեցու քարանձավում, Լեռնանիստի երդիկավոր քարանձավում և այլն
- Ձիարշավներ Գառնու կիրճում, Հատիս լեռան լանջերին

Էկոտուրիզմին զուգահեռ կարող է գյուղական համայնքներում զարգանալ նաև գյուղական տուրիզմը և տուրիզմի ջայլոո կոչվող տեսակը Աժդահակ լեռան ստորոտում բնակվող տեղաբնակների ժամանակավոր բնակավայրերում:



 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 18:44:22