Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

29.06.2015



 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում:
Մարզի ղեկավարը ծանոթացել է Սևաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի աշխատանքային պայմաններին, զրուցել մանկավարժների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել մարզի հեռավոր համայնքում առկա կրթական խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:
Կ. Գուլոյանը համայնքի ղեկավարի և բնակիչների հետ քննարկել է նաև համայնքում առկա հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ մշակված ծրագրերը:
Այնուհետև Կոտայքի մարզպետը եղել է Զառ համայնքում, այցելել տեղի միջնակարգ դպրոց, բժշկական ամբուլատորիա, ինչպես նաև ծանոթացել համայնքային այլ ենթակառուցվածքների գործունեության ուղղություններին:
Համայնքի կրթօջախում մարզպետին ներկայացվել են ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները:
Մարզպետը կարևորել է նաև տեղի բժշկական ամբուլատորիայի համակողմանի գործունեության հանգամանքը և նշել, որ համայնքի բնակիչների համար անհրաժեշտ է կազմակերպել պատշաճ բուժսպասարկում:
Այստեղ ևս քննարկվել են համայնքի զարգացման ծրագրում առկա աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող գործընթացները:
Կոտայքի մարզպետն այցելել է նաև Գեղաշեն համայնք, եղել համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, միջնակարգ դպրոցում, հանդիպումներ ունեցել ինչպես հիշյալ հաստատությունների աշխատակիցների, այնպես էլ համայնքի բնակիչների հետ:
Մարզպետն ընդգծել է համայնքային առօրյայում պարբերաբար դրական զարգացումներ գրանցելու կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Այցելությունների հաջորդ կանգառը եղել է Զովք համայնքը, որտեղ ևս մարզի ղեկավարը ծանոթացել է համայնքային կառույցների աշխատանքային ուղղություններին, հանդիպում ունեցել տեղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և վերջիններիս հետ համատեղ քննարկել կրթական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ:
Կ. Գուլոյանին ներկայացվել են նաև Ձորաղբյուր համայնքի առօրյայի և տեղում գործող մարզային ու համայնքային ենթակայության հաստատությունների աշխատանքային ուղղությունները:
Մարզպետը եղել է Ձորաղբյուրի դպրոցում, այստեղ ևս հանդիպում է ունեցել մանկավարժների հետ, պատասխանել բարձրացվող հարցերին, ինչպես նաև անդրադարձ կատարել կրթօջախի արդյունավետ գործունեության կարևորություններին:
Ձորաղբյուրի առողջության առաջնային կենտրոնում Կ. Գուլոյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, ինչպես նաև բուժծառայությունների մատուցման հիմնական մոտեցումներին:
Մարզի ղեկավարը շրջել է նաև Ձորաղբյուրի մանկապարտեզում, զրուցել հաստատության պատասխանատուների հետ:
Կոտայքի մարզպետի համայնքային այցելությունների այս շարքն ավարտվել է Ջրվեժ համայնքում:
Մարզպետը եղել է համայնքի միջնակարգ դպրոցում, երաժշտական և մարզադպրոցներում հանդիպումներ ունեցել մանկավարժների հետ:
Ջրվեժի առողջության առաջնային պահպանման կենտրոնում ևս Կ. Գուլոյանը կարևորել է համայնքի ազգաբնակչության լիարժեք բուժսպասարկման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Ջրվեժում ևս քննարկվել են համայնքի շարունակական զարգացմանն որոշակի ուղղված ծրագրային առաջնահերթություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00