Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետարանի մասին

 

                                              ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

Մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին: Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Մարզպետարանն իրագործում է ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 

Կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:   

Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

Մարզպետարանը ղեկավարում է մարզպետը: Մարզպետն ունի երեք տեղակալներ, երկու խորհրդականներ, երկու օգնականներ:

Մարզպետարանը կազմված է 6 վարչություններից, քարտուղարությունից, 7 բաժիններից:

Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
 

Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Վարչական շենք

 Հեռ./ֆաքս` (+374223) 2-36-63, 2-36-60 Էլ. հասցե` kotayk@mta.gov.am

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը գծապատկերով

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի հաստիքացուցակը

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի հաստիքացուցակն ըստ աշխատակիցների տվյալների

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներքին գործավարության կարգը:

 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-06-09 13:12:54