Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 31.03.2013

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի, Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվել է պատարագ: Կեչառիս վանական համալիրում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Սբ. Պատարագին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Սուրբ Պատարագին հաջորդել է Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Կեչառիս վանական համալիրի բակում կազմակերպված համերգային ծրագիրը  

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 23.03.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է 2013 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Այնուհետև...

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 22.03.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Հրազդանի, Չարենցավանի, Կոտայքի և Նարիիի տարածքային զինվորական կոմիսարներն անդրադարձել են 2013-2014 թթ. ուսումնական տարում ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա ռազմական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 20.03.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հրազդան քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը, Հրազդանի քաղաքապետ Ա.Դանիելյանը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը,...

<<ՆԶՊ>> ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 15.03.2013

<<ՆԶՊ>> առարկայի օլիմպիադայի մարզային փուլի հանձնաժողովի կողմից ներքոհիշյալ աշակերտները երաշխավորվել են մասնակցելու առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին. 12-րդ դասարան 1. Մանասյան Արամայիս – Հրազդանի N 1 3 ավագ դպրոց 2. Գևորգյան Սվետլանա – Հրազդանի N 1 ավագ դպրոց 3. Կոնջորյան Սարգիս – Կարենիսի միջնակարգ դպրոց 10-րդ դասարան 1. Հովհաննիսյան Սոնա – Հրազդանի N 1 ավագ դպրոց 9-րդ դասարան 1. Ալեքսանյան Լիլիթ – Հրազդանի N 4...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ է ԱՅՑԵԼԵԼ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ է ԱՅՑԵԼԵԼ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 15.03.2013

Ճանաչողական այցով Կոտայքի մարզում էր Մոնղոլիայի պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակությունը նպատակ է ունեցել ծանոթանալ մարզում Ընտանեկան բժշկության համակարգի ներդրմանն ու գործունեությանը, պատկերացում ձևավորել Հայաստանում ընտանեկան բժշկություն իրականացնողների կողմից տրամադրված ծառայությունների կատարողականի և որակի վերաբերյալ: Մոնղոլական պատվիրակության անդամները կարևորել են ուսումնասիրել ընտանեկան բժշկության համակարգում պրակտիկ օգտագործվող գործիքների և մեթոդների մեխանիզմները,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28