Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ/տեսանյութ/

30.06.2015



Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Նիստի օրակարգի շրջանակներում համապատասխան ելույթներով հանդես են եկել մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը, տեղական ինքնակառավարման և հանրապետապակ գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության բաժնի պետ Վ. Թովմասյանը, ինչպես նաև մարզի ՀՐազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Նաիրիի տարածքային զինվորական կոմիսարները:
Զեկուցողները տեղեկատվություններ են տրամադրել 2014 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփման և 2015 թվականի ամառային զորակոչը կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ:
Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև մարզի տարածքում բնակվող պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32