(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է թիմային աշխատանքի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ պատրաստ է աշխատել միասնական և գործընկերային մթնոլորտում՝ համատեղ ջանքերով ապահովելով լավագույն արդյունքներ։...
03.11.2026
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին և Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։ Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։ Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն...
01.11.2026
ՀՀ կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով հաջողություններ։ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը ևս շնորհավորում է նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին և նոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին մաղթում հաջողություններ։
29.10.2026
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: