Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ/տեսանյութ/

26.06.2015



Համայնքային հիմնախնդիրներին ու ենթակառուցվածքների գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր, Կոտայք և Ակունք համայնքներ:
Մարզի ղեկավարը նախ եղել է Կամարիս համայնքի միջնակարգ դպրոցում, զրուցել ուսուցչական անձնակազմի հետ, լսել մանկավարժների կողմից բարձրացվող հարցադրումներն ու վերջիններիս լուծումներ հաղորդելու ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել մարզպետարանի աշխատակիցներին:
Մարզպետն այնուհետև այցելել է Կամարիսի մանկապարտեզ և բժշկական ամբուլատորիա, զրուցել հիշյալ հաստատությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև անդրադարձ կատարել համայնքի շարունակական զարգացմանը միտված հեռանկարային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:
Կ. Գուլոյանն այցելել է Արամուս համայնք, ծանոթացել համայնքի միջնակարգ դպրոցի գործունեության ուղղություններին, լսել տեղի մանկավարժների տեսակետներն ու նկատառումները կրթական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կոտայքի մարզպետին ներկայացվել են նաև Արամուսի մշակույթի կենտրոնի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը:
Մարզի ղեկավարը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը և ընդգծել համայնքի զարգացման ծրագրում նախատեսված դրույթների արդյունավետ ու համակողմանի իրագործման կարևորությունը:
Արամուսի բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ հանդիպման շրջանակներում Կոտայքի մարզպետը հանձնարարել է նոր որակ հաղորդել համայնքի բնակիչների բուժսպասարկման աշխատանքներին:
Կ. Գուլոյանը եղել է նաև Կաթնաղբյուր համայնքում, ծանոթացել միջնակարգ դպրոցի շենքային հարմարություններին, զրուցել մանկավարժների հետ՝ կարևորելով կրթօջախի աշխատանքներին նոր ու արդյունավետ մոտեցումներ հաղորդելու առաջնահերթությունները:
Կոտայք համայնքում ևս մարզպետին ներկայացվել են տեղի միջնակարգ դպրոցի, ամբուլատորիայի և մշակույթի կենտրոնի գործունեության մանրամասները:
Մարզպետ Կ. Գուլոյանը համայնքի ներկայացուցիչների, դպրոցի ուսուցիչների, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետ համատեղ քննարկել է Կոտայքի զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր՝ անդրադարձ կատարելով համայնքում գործող կառույցների համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:
Այցելությունների այս շարքն ամփոփվել է Ակունք համայնքում: Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են սովորողների համար համակողմանի կրթական միջավայր ձևավորելուն և ժամանակի պահանջներին համահունչ ուսումնական գործընթացներ կազմակերպելուն վերաբերող հարցեր:
Ակունքի մշակույթի կենտրոնում մարզի ղեկավարին ներկայացվել են համայնքի մշակութային առօրյայի կազմակերպման ուղղությունները և համայնքային միջոցառումների իրականացման հիմնական մոտեցումները:
Ակունքի բժշկական ամբուլատորիայում Կ. Գուլոյանն ընգծել է բնակիչների առողջության պահպանմանը միտված գործընթացների պատշաճ ու լիարժեք կազմակերպման կարևորությունները և այդ ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32