Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 18.05.2013

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետն այցելել է Արզական համայնք, որտեղ արդեն փորձարկվել էր նորակառույց ոռոգման ջրագիծը և պատրաստ էր շահագործման: Այնուհետև Կոտայքի մարզպետն...

ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ

ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑՈՒՄ 14.05.2013

Եղվարդ քաղաքի N 2 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Համլետ Աղասու Թադևոսյանի հիշատակին նվիրված միջոցառում և կիսանդրու բացման արարողություն: Հ. Թադևոսյանի հիշատակը հավերժացնող կիսանդրին տեղադրվել է դպրոցի բակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը, Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը, ինչպես նաև Հ. Թադևոսյանի ընտանիքի անդամնեըը, ընկերները, գործընկերներն ու Եղվարդի բնակիչներ: Դպրոցականները, Հ. Թադևոսյանի երեխաներն ու ընկերները հանդես են եկել հիշատակի խոսքերով:  

ՆՈՐ ՀԱՃՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ

ՆՈՐ ՀԱՃՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ 13.05.2013

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի աջակցությամբ Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները` տնօրինության, դասղեկի և զինղեկի ուղեկցությամբ մայիսի 7-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամաս: Նրանք չորս օր ապրել են զինվորների առօրյայով, ինչպես նաև զորամասում հանդես են եկել Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ: Այցելության ընթացքում երեխաները մասնակցել են նաև հաղթական եռատոնին նվիրված շքերթին: Նրանք այցելել...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 10.05.2013

Ծաղկաձոր քաղաքում գտնվող Գրողների ստեղծագործական տանը տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլը, որը կայանում է ՀՀ Շախմատի ակադեմիայի ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Բացման արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Ս. Լպուտյանը: Միջոցառումը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզի լավագույն անհատ կատարողներ: Երեք օր տևած...

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ 09.05.2013

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Լեռնանիստ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հիշյալ համայնքում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնի նվիրված միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին հարող տարածքում ծաղկեպսակներ տեղադրելուց հետո Կոտայքի մարզպետը մասնակցել է Լեռնանիստի մշակույթի տանը կազմակերպաված տոնական համերգին:  

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.05.2013

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ և ցանկանում, որ մեր ժողովրդի տոնած փառահեղ հաղթանակների արդյունքում կերտած խաղաղությունը ընդմիշտ պահպանվի: Վստահ եմ, որ մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, ուստի պետք է նշենք, որ հաղթական քոչարի պարող ազգը միշտ պատրաստ է ցույց տալ թշնամուն իր միասնական բազկի ուժը: Մայիսյան հաղթանակների կապակցությամբ մեր շնորհավորանքներն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց ընտանիքներին, Շուշիի ազատագրմանը, ինչպես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49