Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄ «VEOLIA WATER» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «VEOLIA WATER» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ 16.09.2015

  ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել «Veolia Water» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոնի հետ:      Ճանաչողական բնույթ ունեցող հանդիպման ընթացքում «Veolia Water»-ի տնօրենի կողմից ներկայացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում հիշյալ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ուղղությունները:  

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է <<ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ>> ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է <<ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ>> ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ 15.09.2015

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած <<Անվերջության ժապավեն>> հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ:     Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու...

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ 2015Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ 2015Թ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ 12.09.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և այլ պաշտոնատար անձանց հետ  Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները: ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է...

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐԳՉՈՒՀԻ ԷՄՄԻԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐԳՉՈՒՀԻ ԷՄՄԻԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 10.09.2015

Երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի դստեր Էմմա Բեջանյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին հասցեագրված և մամուլում հրապարակված բաց նամակի վերաբերյալ Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է հետևյալը. Դավիթ Բեջանյանի հեղինակած <<Անվերջության ժապավեն>> հուշարձանի հետ կապված խնդիրը վերլուծելու նպատակով Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել երգչուհի Էմմիի հետ, սակայն պարզելով, որ նա Հայաստանի Հանրապետությունում չէ՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ 2015>> ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ/տեսանյութ/

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ 2015>> ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ/տեսանյութ/ 09.09.2015

ՀՀ Կոտայքի  մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Ծաղկաձորում ընթացող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Այցելության ընթացքում մարզպետը զրուցել է ինչպես մասնակիցների, այնպես էլ պատասխանատուների հետ` միջոցառման կազմակերպման հիմքում կարևորելով հայ ընտանիքի դերի բարձրացման գաղափարը: Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել նաև <<Բասկետբոլ>> մարզաձևի մրցույթին: Հարկ է նշել նաև, որ «Լավագույն մարզական...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔ/տեսանյութ/

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔ/տեսանյութ/ 07.09.2015

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան քաղաքում: Մարզի ղեկավարը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ծանոթացել է պետական ֆինանսավորմամբ քաղաքի ներհամայնքային փողոցներում և բակերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Կոտայքի մարզպետը եղել է արդեն իսկ ավարտուն ասֆալտապատված տարածքներում, ինչպես նաև շրջել դեռևս ասֆալտապատման ընթացքի մեջ գտնվող հատվածներում: Կ. Գուլոյանը զրուցել է համապատասխան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 14:42:10