Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.08.2013

Սիրելի' շինարարներ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում, որ Ձեր նշանակալի գործունեության արդյունքում կերտեք այնպիսի կառույցներ, որոնք կհարատևեն և կգնահատվեն մեր գալիք սերունդների կողմից: Աստծո կամոք հայ շինարարին տրված յուրօրինակ տաղանդի արդյունքում ծնված բացառիկ ստեղծագործությունները մշտապես երախտագիտորեն են ընկալվել ու գնահատվել սերունդների կողմից, որոնք դարերով պահպանվել և այժմ դարձել են մեր հպարտությունն ու աշխարհին ներկայանալու ինքնատիպ այցեքարտը: Տոնական այս...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 09.08.2013

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակներում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը նախ այցելել է Զորավան համայնք, որտեղ ծանոթացել դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտական փուլին, զրուցել է շինարարների և դպրոցի տնօրենի հետ՝ տվել է համապատասխան ցուցումներ: Այնուհետև մարզպետն այցելել է Արագյուղ համայնք, որտեղ հանդիպել է գյուղացիներին և զրուցել է նրանց հետ...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 07.08.2013

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը նախ այցելել է Արտավազ համայնք, որտեղ ծանոթացել է դպրոցների առկա վիճակին և տնօրենների հետ քննարկել է վերանորոգման հրատապության հարցերը, որից հետո այցելել է նաև համայնքում կառուցվող մանկապարտեզի շինարարական հրապարակ: Տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և զրուցել...

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱՐԶՆԻ» ԱՌՈՂՋԱՐԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱՐԶՆԻ» ԱՌՈՂՋԱՐԱՆ 05.08.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Կառավարության ղեկավարը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը շրջել են առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏՈՒՌԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ 05.08.2013

Տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Արգել համայնքի Թուխ Մանուկ մատուռի բացման արարողությունը; Կառույցի ճարտարապետն է Վ. Թադևոսյանը, իսկ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարվել է նույն գյուղի բնակիչ բարերար Ա. Հակոբյանի և նրա ընկերների միջոցներով: Մատուռի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, նախարարներ և ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից և Հայաստանի Հանրապետությունից: Հարկ է նշել, որ մինչև մատուռի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ <<ՍՓՅՈՒՌՔ>> ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2013 ԾՐԱԳԻՐԸ 02.08.2013

Օգոստոսի 2-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը, շնորհավորել է ծրագրի մասնակիցներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, նշել, որ ավարտվել է ամառային դպրոցի 2013թ ծրագիրը, սակայն hայապահպանությանն ուղղված այս ծրագրի արդյունքները ակնհայտ կդառնան, երբ մասնակիցները վերադառնան իրենց բնակության երկրներ և կիրառեն այն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49