Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 02.09.2013

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կազմակերպվում է տոնական հանդիսություն: Այս տարի ավանդական տոնը համընկել է Գիտելիքի և դպրության օրվա հետ ու կազմակերպվել համայնքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում: Տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի պաշտոնատար անձնաց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Եկեղեցում կազմակերպված մոմավառության արարողությունից հետո մարզային պատվիրակությունը...

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 01.09.2013

Մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումների ընթացքում իրենց պարային ու երաժշտական կատարումներով հանդես են եկել կրթօջախների շնորհալի սաները, ինչպես նաև մարզի լավագույն խմբերն ու անհատ կատարողները: Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող համադպրոցական ձեռնարկներին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք և համայնքների...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ  ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ, ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ, ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2013

     Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մաղթում, որ նոր ուսումնական տարին մեկնարկի դրական միտումներով ու ընթանա առողջ մտքի, հաջողությունների և ձեռքբերումների գերակայություններով:   Այսօր կարևորագույն ու նշանակալի տոն է բոլորի համար, հատկապես այն փոքրիկների, ովքեր առաջին անգամ կնստեն դպրոցական նստարաններին: Տոն է այն բոլոր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների հոգում, ովքեր մեծագույն սպասումով են դիմավորում նոր ուսումնականը` նոր ծրագրերի...

<<ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 30.08.2013

Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում տեղի է ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի գեղարվեստի դպրոցի սաների <<Հայրենիքը Լեռնանիստի երախների աչքերով>> խորագիրն ունեցող նկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցել և ստեղծագործող երեխաներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Նկարչական ցուցահանդեսին մասնակցել են ստեղծագործող երեխաների ուսուցիչները, ծնողները, Լեռնանիստ համայնքի բնակիչներ, ինչպես նաև նկարիչներ մարզի տարբեր համայնքներից:...

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃ  Ամփոփ  վերլուծություններ և հեռանկարային ծրագրերի մշակում մարզային կրթական համաժողովում

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃ Ամփոփ վերլուծություններ և հեռանկարային ծրագրերի մշակում մարզային կրթական համաժողովում 29.08.2013

Նախորդ ուսումնական տարվա ամփոփման և նոր ուսումնականի հեռանկային ծրագրերի նախանշման նպատակով Աղվերանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային ամենամյա կրթական համաժողովը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը։ Մարզային կրթական համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ու ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը։ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի...

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶԻՆՂԵԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 26.08.2013

Օգոստոսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի զինվորական կոմիսարիատներում տեղի կունենան ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ զինվորական կոմիսարիատի համատեղ աշխատանքային ծրագրով նախատեսված եռօրյա ուսումնամեթոդական պարապմունքներ` ՀՀ հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների մասնակցությամբ: Մարզկենտրոն Հրազդանի զինվորական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49