Նորություններ
Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔ/տեսանյութ/ 07.09.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան քաղաքում: Մարզի ղեկավարը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ծանոթացել է պետական ֆինանսավորմամբ քաղաքի ներհամայնքային փողոցներում և բակերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Կոտայքի մարզպետը եղել է արդեն իսկ ավարտուն ասֆալտապատված տարածքներում, ինչպես նաև շրջել դեռևս ասֆալտապատման ընթացքի մեջ գտնվող հատվածներում: Կ. Գուլոյանը զրուցել է համապատասխան...
Մարզի համայնքներում և մարզային ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացելու նպատակով շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աշխատանքային այցելությունները: Մարզի ղեկավարը եղել է Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում, որտեղ Կ. Գուլոյանին ներկայացվել են հիմնանորոգման գործընթացի հերթական փուլում նախատեսված աշխատանքների ուղղություններն ու մոտեցումները: Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել առողջապահական...

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ/տեսանյութ/ 01.09.2015
Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Աբովյանի N 5 և Հրազդանի N 12 դպրոցներ: Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհավորել է մանկավարժներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, մաղթել, որ ուսումնական ողջ տարվա ընթացքում կրթական համակարգի գործունեությունն ուղեկցվի հաջողություններով և դրական զարգացումներով: Կոտայքի մարզպետը...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 01.09.2015
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 221 ծնունդ, որից 20-ը Չարենցավանի, 17-ը Նաիրիի, 94-ը Աբովյանի և 90-ը Հրազդանի ծննդատներում:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2015
Սիրելի՛ մանկավարժներ, թանկագի՛ն աշակերտներ, հարգարժա՛ն ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը մեր տոնացույցի ամենապայծառ օրերից մեկն է, որին յուրաքանչյուրս սպասում ենք անթաքույց հույսով և հավատով: Վստահ եմ, որ կրթության բնագավառի շարունակական զարգացմանը միտված պետական ծրագրերի դրական ազդակներն այսուհետ ևս նպաստելու են մեր կրթօջախների առավել արդյունավետ գործունեությանն ու լավագույն հիմք են...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ/տեսանյութ/ 28.08.2015
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Նոր Գեղի համայնքի Բանավան թաղամասի նորակառույց դպրոց: Կոտայքի մարզպետը Նոր Գեղի համայնքի ղեկավարի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցված նորակառուց կրթօջախի մասնաշենքում, ծանոթացել հաստատության շենքային հարմարություններին և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին: Մարզի ղեկավարը եղել է դպրոցի...


