Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔ/տեսանյութ/

07.09.2015



ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է Չարենցավան քաղաքում: Մարզի ղեկավարը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ծանոթացել է պետական ֆինանսավորմամբ քաղաքի ներհամայնքային փողոցներում և բակերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Կոտայքի մարզպետը եղել է արդեն իսկ ավարտուն ասֆալտապատված տարածքներում, ինչպես նաև շրջել դեռևս ասֆալտապատման ընթացքի մեջ գտնվող հատվածներում:
Կ. Գուլոյանը զրուցել է համապատասխան կազմակերպության պատասխանատուների հետ և հանձնարարել է ապահովել որակյալ աշխատանք:
Կոտայքի մարզպետը զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են արտահայտել պետական աջակցությամբ իրականացվող այս կարևոր ծրագրի վերաբերյալ:
Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է Չարենցավան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի մասնաշենքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ավարտական փուլին:
Այստեղ ևս շինարարության պատասխանատուներին հանձնանարվել է ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ հիմնանորոգումը որակյալ կերպով և սահմանված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Մարզպետը շինարարների հետ քննարկել է նաև կրթօջախի բակի բարեկարգման հետ կապված մի շարք հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41