Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐԳՉՈՒՀԻ ԷՄՄԻԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10.09.2015

Երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի դստեր Էմմա Բեջանյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին հասցեագրված և մամուլում հրապարակված բաց նամակի վերաբերյալ Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է հետևյալը.
Դավիթ Բեջանյանի հեղինակած <<Անվերջության ժապավեն>> հուշարձանի հետ կապված խնդիրը վերլուծելու նպատակով Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել երգչուհի Էմմիի հետ, սակայն պարզելով, որ նա Հայաստանի Հանրապետությունում չէ՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հեռախոսազրույց է ունեցել երգչուհու մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ ու ձեռք է բերվել համապատասխան հանդիպում կազմակերպելու և հարցի վերաբերյալ շահագրգիռ քննարկում ծավալելու պայմանավորվածություն:


ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32