Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է <<ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ>> ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ

15.09.2015

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:
  Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած <<Անվերջության ժապավեն>> հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ:
    Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ:
  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել Նադեժդա Սարգսյանի կողմից արված առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված <<Անվերջության ժապավեն>> հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00