Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ 07.10.2013

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետարանը կազմակերպել է մեծարման երեկո, որը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձինք և մարզի տարբեր համայնքների ղեկավարներ: Մարզի 67 համայնքների կրթօջախներից հրավիրված մանկավարժները ցերեկային և երեկոյան սեանսների ընթացքում հետևել են <<Հին Աստվածներ>> ներկայացմանը, իսկ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2013

Սիրելի ուսուցիչնե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մաղթում, որ այս յուրահատուկ տոնը պարգևի Ձեզ անսահման բերկրանք ու բարձր տրամադրություն: Հարկ է նշել, որ ուսուցչի բացառիկ կերպարը մշտապես առկա է յուրաքանչյուրիս վառ հիշողություններում, քանզի Դուք եք եղել բազմաթիվ անվանի մարդկանց ներշնչանքի աղբյուրն ու կյանքի ճշմարիտ ուղու ըմբռնման ուղեցույցը, ուստի ցանկանում եմ Ձեզ բարեկեցություն, քաջ առողջություն և ամենայն բարիք: Տոնական այս օրվա շրջանակներում պետք է...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ 30.09.2013

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը պաշտոնական այցելություն է կատարել Հրազդան քաղաքի՝ մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցներ, որտեղ ծանոթացել է ուսումնական տարվա առաջին ամսում իրականացված ուսումնա-դաստիարակչական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել է մանկավարժների և աշակերտների հետ: Այնուհետև Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 դպրոցում իրականացրել է գրականություն առարկայի դասալսում:  

ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 30.09.2013

ՀՀ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում, ձեռամբ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, վերաօծվել է տեղի Սուրբ Խաչ եկեղեցին:            Արարողությանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և մարզպետարանի պաշտոնատար անձինք:                                                                ...

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 30.09.2013

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը ներկայացրել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման ընթացքը և մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրներն ու...

	ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՆԱ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ 30.09.2013

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրվել են հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։ Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Կոտայքի մարզի տաղավարը: Մարզի երիտասարդները ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանի գլխավորությամբ ներկայացրել են մարզի մշակութային արժեքները և պատասխանել մի շարք հարցերի,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49