Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Մեղրաձոր համայնքում էր 01.11.2019
Շարունակվում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Մարզպետը կարևորում է անմիջական շփումները համայնքների, մարզային ենթակայության և համայնքային սեփականության հաստատությունների ղեկավարների, ինչպես նաև բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և լուծումներ գտնելու նպատակով: Հերթական այցով Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր խոշորացված համայնքում էր: Մարզպետը նախ այցելել է Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ...

Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում մեկնարկել են ջրագծերի կառուցման աշխատանքները 01.11.2019
Ջրվեժի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Ձորաղբյուր բնակավայրում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի շրջանակներում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել 3418 մետր երկարությամբ ջրագիծ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 47.988.720 ՀՀ դրամ, որից 55%-ը պետական ֆինանսավորման չափն է, իսկ 45%-ը՝ համայնքի ներդրումը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում զգալի չափով կբարելավվի խմելու ջրի խնդիրը։...

Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված մարզային մրցույթ-փառատոն 01.11.2019
Հոկտեմբերի 30-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հայ ժողովրդական և դասական երգի՝ Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնի ամփոփիչ փուլը: Փառատոնը կազմակերպվել է մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում: Մոտ երեք տասնյակ երգիչներ եզրափակիչ ստուգատեսում հանդես են եկել երկու` ժողովրդական և հոգևոր-դասական երգ անվանակարգերում: Գնահատող հանձնախմբի կազմում ընդգրկված էին Երևանի...

6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 39 ընտանիքների տրամադրվել է ֆինանսական աջակցություն 01.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համապատասխան որոշմամբ, ձմռանն ընդառաջ մարզի սոցիալական աջակցության տարածքային 4 գործակալություններում հաշվառված 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող թվով 39 ընտանիքների ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն:

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 31.10.2019
Կոտայքի մարզպետարանում և մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 25 քաղաքացիների մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ըստ ոլորտային հարցերի՝ նաև Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը: Քաղաքացիները դիմել էին...

2020 թվականի պետական բյուջեով համայնքներին հատկացվող գումարներն ավելացել են 31.10.2019
2020 թվականի պետական բյուջեից Կոտայքի մարզի համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը աճել է: 2020թ. բյուջեի նախագծով Կոտայքի մարզի թվով 42 համայնքներին նախատեսվել է հատկացնել 5 մլդ. 054 մլն. 188 հազ. 100 դրամ. 2019թ. հաստատված բյուջեի նկատմամբ այդ աճը կազմում է 12.6%, կամ բացարձակ թվերով ավել նախատեսված գումարը կազմում է 566 մլն. 618 հազ. 700 դրամ:


