Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունքի Հատիս բնակավայրում խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ակունքի Հատիս բնակավայրում խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են 08.08.2019

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի մի շարք համայնքներում այս պահին իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ: Որոշ ծրագրեր  արդեն ավարտվել են, մյուսները իրագործման ինտենսիվ փուլ են մտել: Դրանցից մեկի՝ Ակունք համայնքի Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ծրագրով...

Նոր Գեղիում փողոցների  բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Նոր Գեղիում փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում 07.08.2019

Նոր Գեղի համայնքում շարունակվում են փողոցների և բնակելի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները: Այս անգամ ասֆալտի ֆրեզ է տրամադրվել Ֆ.Թևոսյան 56 շենքին, որի բնակիչները համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում կամավորության սկզբունքով կատարել են հարթեցման աշխատանքներ: Համայնքապետարանից հայտնում են, որ բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու և համայնքում անբարեկարգ փողոցներներ չեն մնալու:  

Պտղնի համայնքում ճանապարհներ են բարեկարգվել

Պտղնի համայնքում ճանապարհներ են բարեկարգվել 07.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Կոտայքի մարզի Պտղնի համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն արդեն ավարտվել են: Պայմանագրի արժեքը 4.232.730 դրամ է, որից 1.731. 600 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.501.130 դրամը՝ համայնքի: Իրականացված աշխատանքների արդյունքում ծրագրով նախատեսված ճանապարհահատվածներում վերականգնվել է ասֆալտբետոնե ծածկը:  

Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը

Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը 07.08.2019

Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Չարենցավանի համայնքապետարանը «Միասին՝ մշակույթի համար» երիտասարդական նախաձեռնության հետ միասին կազմակերպում է հեծանվավազքի մրցումներ: Համայնքապետարանից հայտնում են, որ հեծանվավազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ մինչև օգոստոսի 11-ը հերթագրվելով Չարենցավանի համայնքապետարանի սպորտի բաժնում։ Հեծանիվները բերում են մասնակիցները։  

Կոտայքի մարզում ծնվել է 191 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 191 երեխա 06.08.2019

2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 191 ծնունդ ՝ 90 տղա և 101 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 21 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 9 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 91 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 70 ծնունդ  

Կոտայքի մարզպետն այսօր Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը

Կոտայքի մարզպետն այսօր Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը 06.08.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու այսօր Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Կոտայքի մարզի պատվիրակությունը ևս մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին: Մեր մարզը կներկայանա 238 պատվիրակով, որից 162-ը մարզիկներ են: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում համահայկական ամառային 7-րդ խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:32:41