Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների

20.11.2019

 Գեղաշենի համայնքապետարանը  շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ կազմակերպվող Գեղաշեն համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին։

 Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գեղաշեն համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.gegashen.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (geghashen.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գեղաշենի համայնքապետարան։

 Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գեղաշեն համայնքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ին ժամը 16։00-ին, Գեղաշենի համայնքապետարանում:

 Հասցե՝ գյուղ Գեղաշեն, թիվ 30։

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-86-60-14, 077-42-74-55 հեռախոսահամարներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32