Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

18.11.2019

 Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:

 Այցի նպատակն էր ծանոթանալ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:

 ՏԿԵ նախարարի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ վարչապետը այցելել է նախ Եղվարդ խոշորացված համայնք, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է Զովունի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագիր։
Ջրագծի ընդհանուր երկարությունը շուրջ 1.5 կմ է:
Պատասխանատուները նշել են, որ ջրագծի կառուցումը կեռապատկի ներկայում բնակիչներին հասնող ջրի ծավալն ու առհասարակ ջրամատակարարման որակը:

 Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։

 Հաջորդիվ վարչապետն այցելել է Եղվարդի թիվ 2 մանկապարտեզ, որը զբաղեցնում է ավելի քան 2.200քառ/մետր շենքային տարածք, ունենալու է 12 խումբ: Զորավան բնակավայրում նույնպես սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է հիմնանորոգվում, որի շինհրապարակ ևս այցելել է Նիկոլ Փաշինյանը: Վերջինը հիմնանորոգումից հետո ծառայելու է նաև որպես արվեստի դպրոց:


Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Նոր Երզնկա համայնքում էր. այստեղ սուբվենցիոն ծրագրերի արդյունքում իրականացվում են ասֆալտապատման և գազիֆիկացման աշխատանքներ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն:

 Նոր Երզնկայից վարչապետը ճանապարհվել է Նոր Հաճն համայնք՝ ճանապարհին ծանոթանալով Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։

 Նոր Հաճն համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մարզադպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ: Վարչապետին ներկայացվել է, որ հիմնանորոգումից հետո այն ծառայելու է և՛ համայնքին, և՛ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն:

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետը այցելել է Հյուսիսային ավտոկայան, շրջել տարածքում ու ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Լուսանկարները՝ ՀՀ Կառավարության պտոնական կայքից www.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00