Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լեռնանիստ համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը

19.11.2019

 Լեռնանիստի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ օրերս Լեռնանիստ համայնքում գիշերային լուսավորության համակարգի առկա լուսատուները մասամբ փոխարինվել են LED էներգախնայող լուսատուներով։

 Աշխատանքները շարունակական են և մաս են կազմում Լեռնանիստ համայնքում մեկնարկած «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի» ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի համայնքային տնտեսության համար. նպաստելու է համայնքի արտաքին լուսավորության համակարգում խնայողական ծախսեր կատարելուն և դրանով հանդերձ լուսավոր հատվածների ծավալներն ավելացնելուն:

 Հավելենք, որ նոր լուսատուները, բացի էներգախնայողությունից, ապահովում են նաև բարձր որակի լուսավորություն։

 Հարկ է նշել, որ ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության միջոցներով և ASBA Foundation/ԱՍԲԱ հիմնադրամի և  «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ համագործակցությամբ, Լեռնանիստ համայնքի կողմից ընդհանուր գումարի 50%-ի չափով համաֆինանսավորմամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27