Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծաղկաձորում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Ծաղկաձորում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը 12.08.2019

Օգոստոսի 11-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնի մասնակից երկրները 7 են՝ Ռուսաստան, Իրան, Արգենտինա, Ֆրանսիա, Ճապոնիա, Լեհաստան և Հայաստան։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալու մնջախաղին, մասնակցելու վարպետության դասերի, ծանոթանալու street art-ին: Փառատոնի մասնակիցների շարքում է նաև Տ. Տոմաշևսկու մնջախաղի հայտնի թատրոնը: Օգոստոսի 13-ի համար նախատեսված ցերեկային...

Քանաքեռավանն անցում է կատարում աղբի տարհանման նոր մոդելի

Քանաքեռավանն անցում է կատարում աղբի տարհանման նոր մոդելի 09.08.2019

Քանաքեռավան համայնքն անցում է կատարում աղբի տարհանման նոր մոդելի՝ օժանդակ բանվորի օգնությամբ։ Համայնքապետարանի տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Քանաքեռավանի ավագանու որոշմամբ հաստատվել է կենցաղային աղբի տարանջատման մեխանիզմ մշակելու և ներդնելու մասին որոշումը։ Համայնքում աղբի տարհանումը ժամանակավորապես կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։ Նշենք, որ ըստ այդ մոդելի, տեսակավորման և այնուհետև վերամշակման շնորհիվ աղբավայրերը կազատվեն «պիտանի»...

Սեպտեմբերին Ծաղկաձորում կանցկացվի  «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն»-ը

Սեպտեմբերին Ծաղկաձորում կանցկացվի «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն»-ը 09.08.2019

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 148 միլիոն 132 հազար դրամ գումար տրամադրել «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպման համար։ «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն» անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների...

Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցող Աբովյան քաղաքի մարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել հեծանվային սպորտ մարզաձևում

Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցող Աբովյան քաղաքի մարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել հեծանվային սպորտ մարզաձևում 09.08.2019

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցություն ցուցաբերած Կոտայքի մարզի մարզիկներն արդեն հաջողություններ են գրանցել: Եվ այսպես, հեծանվային սպորտ մարզաձևում Աբովյան քաղաքը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալ. Տղաների անհատական մեկնարկում՝ 1-ին տեղ՝ Սարգսյան Էդգար 2-րդ տեղ՝ Խաչատրյան Հովսեփ: Աղջիկների անհատական մեկնարկում՝ 2-րդ տեղ՝ Արշակյան Մարինե: Տղաների խմբակային մեկնարկում՝ 1-ին տեղ՝...

Նոր Երզնկայում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Նոր Երզնկայում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 08.08.2019

Եվս մեկ սուբվենցիոն ծրագիր այս պահին իրականացվում է Կոտայքի մարզում: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում իրականացվում են ներհամայնքային կենտրոնական խոշոր ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնովին ասֆալտապատվում է Վերին Երզնկա թաղամասը. համայնքին կապող հիմնական ճանապարհահատվածը այդ թաղամասով է անցնում: Ծրագիրն ընդգրկում է համայնքի 3-րդ, 6-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 27-րդ փողոցները: Նոր Երզնկայի համայնքապետարանից հայտնում են, որ 3-րդ...

Տեղի է ունեցել Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

Տեղի է ունեցել Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում 08.08.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանի շենքում տեղի է ունեցել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Նշված ծրագրի շրջանակում հայտարարված է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ): Ծրագրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49