Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի հանրային այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են

20.11.2019

Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, պետական բյուջեի աջակցությամբ Բյուրեղավանում իրականացված հանրային այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են: 

Հիշեցնենք, որ տարածքում ժամանակին ինքնակամ շինություններ էին և մեծ քանակությամբ կուտակված շինարարական աղբ:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ և համակարգված փոխգործակցության արդյունքում հիմա տարածքն արդեն կանաչապատ է՝ շրջապատված եղևնիներով և այլ դեկորատիվ ծառերով, մեծահասակների համար հանգստի վայրով, սանհանգույցներով:

Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ ամռան ամիսներին տեղադրվել են նստարաններ ու լուսատուներ, կառուցվել է հուշաղբյուր՝ հայկական թագավորությունների անուններով:

Նախատեսվում է նաև մանկական խաղահրապարակի կառուցում և ծառատունկ:

Այգու կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքում շահած պայմանագրի արժեքը 52. 400. 000 դրամ է;

Ամբողջ տարածքը 2800քմ է: Պուրակի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:

Հավելենք, որ սանմաքրման և շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18