Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուբվենցիոն ծրագրով Գեղաշեն համայնքում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ

Սուբվենցիոն ծրագրով Գեղաշեն համայնքում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ 26.07.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում իրականացվող խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Պետական բյուջեի աջակցությամբ ամբողջությամբ արդիականացվում է Գեղաշեն համայնքի առաջին և երկրորդ թաղամասերի շուրջ 14 փողոցներ ընդգրկող ջրամատակարարման ցանցը, որը բավականին հնամաշ էր, ինչի հետևանքով խմելու ջուրը բնակիչներին հասնում էր կորուստներով: Այս ծրագրի արդյունքում բնակիչները կունենան մաքուր ջուր  և շուրջօրյա ջրամատակարարում:...

Թեղենիքում ճանապարհներ են բարեկարգվել

Թեղենիքում ճանապարհներ են բարեկարգվել 25.07.2019

Մարզպետարան - համայնքապետարան համագործակցության արդյունքում օրեր առաջ Կոտայքի մարզպետարանի կողմից Թեղենիք համայնքին հատկացված ասֆալտի ֆրեզը համայնքապետարանը օգտագործել է Թեղենիքի երեք ճանապարհների ասֆալտապատման և որոշ ճանապարհների փոսալցման համար: Թեղենիքի համայնքապետարանից հայտնում են, որ ներհամայնքային ևս մեկ՝ առավել անբարեկարգ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար սուբվենցիոն հայտ էր ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և...

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Բյուրեղավան համայնքում էր

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Բյուրեղավան համայնքում էր 25.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանի հետ  և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բյուրեղավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 մարզիկներ: Մարզպետը պատասխանատուների հետ զրուցել է ծրագրերի ու խնդիրների...

Եվս մեկ աշխատանքային այց Չարենցավան համայնք

Եվս մեկ աշխատանքային այց Չարենցավան համայնք 25.07.2019

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր: Մարզպետն ու փոխնախարարն այցելեցին «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց», որն ամբողջովին նորակառույց շինություն է՝ երեք ընդարձակ և լուսավոր մարզադահլիճներով, օդափոխիչ համակարգով և լուսավորությամբ: Մարզադահլիճի շինարարությունն ավարտվել է անցյալ տարի, ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը՝ 1 մլրդ 100 մլն դրամի...

Ծաղկաձորի համայնքապետարանը տեղեկացնում է

Ծաղկաձորի համայնքապետարանը տեղեկացնում է 24.07.2019

Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք,որ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ Ծաղկաձորի Անտառային 1-ին թաղամաս, թիվ 10 և 10/1 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ:...

Մարզի համայնքները  հրավիրում են միասին նշելու Վարդավառը

Մարզի համայնքները հրավիրում են միասին նշելու Վարդավառը 24.07.2019

Հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով նշվելու է Վարդավառի տոնը: Այն մեծ շուքով նշվելու է նաև Կոտայքի մարզի մի շարք համայնքներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 վայր, ուր կարելի է այցելել Վարդավառի օրը և նշել այն՝ Գառնի, Գեղարդ, Լեռնանիստ, Արզական, Բջնի, Նոր Գեղի և Ծաղկաձոր : Այս համայնքներում Վարդավառի տոնը նշվելու է ամենատարբեր միջոցառումներով հագեցած: Լեռնանիստում Վարդավառի հանրային միջոցառումը տեղի է ունենալու ժամը 10:00-ին Սուրբ Ավազան (Հակոբ) եկեղեցու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57