Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի համար հայտ Է ներկայացրել Հրազդան համայնքը

19.11.2019

 2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվել է  ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի առաջին փուլը, առջևում հաջորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ եւ քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms):

 «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել՝ Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը:

 Ըստ կարգի,  «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն եւ փորձագետները այցելում են հայտատու քաղաքներ ծանոթանալու տեղի երիտասարդության եւ երիտասարդական կազմակերպությունների հետ, ինչպես նաև համայնքի մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ:

 Փորձագիտական այցերը Հրազդանում արդեն տեղի են ունեցել:

Նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 25-ը ակտիվ է լինելու նաև  SMS քվեարկությունը։

1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ:

Հրազդան քաղաքի օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք ուղարկել - EMHR:

Աղբյուրը՝ erit.am:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36