Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղիում  խաղահրապարակ է բացվել

Նոր Գեղիում խաղահրապարակ է բացվել 16.07.2019

Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ հուլիսի 15-ին համայնքի Ֆր. Թևոսյան 5-րդ փակուղու 3-րդ շենքի բակում տեղի ունեցավ խաղահրապարակի բացման արարողություն: Համայնքապետարանը հայտնում է, որ սա առաջին խաղահրապարակն էր, համայնքի մյուս շենքերի բակերում ևս առաջիկայում կկառուցվեն նոր խաղահրապարակներ:  

Տեղի կունենան հանրային լսումներ  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ  կենցաղային թափոնների կառավարման նախագծի» վերաբերյալ

Տեղի կունենան հանրային լսումներ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի» վերաբերյալ 16.07.2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2019 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային...

Մարզի բուժ.կենտրոններում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի կրկնակի աճ է արձանագրվել

Մարզի բուժ.կենտրոններում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի կրկնակի աճ է արձանագրվել 15.07.2019

2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ, մայիս, հունիս) մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի), Աբովյանի ծննդատանը և Նոր Հաճնի պոլիկլինիկայում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել. նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 154.726.900 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 100.331.000 դրամի դիմաց: Ցուցանիշը աճել է 54.395.000 դրամով (54%): Նշենք, որ նշված բուժ.կենտրոններում 2019 թվականի առաջին...

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում 15.07.2019

Կոտայքի մարզի Աբովյանի «Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի (22 դասաժամ), իսկ Չարենցավանի «Եղիշե Չարենցի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ինֆորմատիկայի (9 դասաժամ) և տեխնոլոգիայի (տղաների խումբ, 9 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթներ: Մրցույթների անցկացման կարգին և բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/vacancies/ հղումով: Միաժամանակ...

39  թափուր հաստիք Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում

39 թափուր հաստիք Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում 15.07.2019

Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են 39 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ, ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբույժ, մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հեմատոլոգ-տրանսֆուզիոլոգ և այլ մասնագետներ: Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ ...

Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շին.թույլտվություններից

Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շին.թույլտվություններից 12.07.2019

Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ: Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36