Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Ակունքում ճանապարհային նշաններ են տեղադրվել

Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Ակունքում ճանապարհային նշաններ են տեղադրվել 14.08.2019

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի գլխավոր ճանապարհին երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ճանապարհային նշաններ են տեղադրվել: Կոտայք-Կապուտան-Ակունք խաչմերուկի Կոտայք-Ակունք հատվածը այսուհետ «Գլխավոր ճանապարհ» է համարվում նախկին Կոտայք-Կապուտանի փոխարեն, ուստի Ակունքի համայնքապետարանը հորդորում է վարորդներին զգույշ լինել տվյալ հատվածում երթևեկելիս:  

Առինջ համայնքում կապիտալ ասֆալտապատվում են ճանապարհներ

Առինջ համայնքում կապիտալ ասֆալտապատվում են ճանապարհներ 13.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Առինջ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ: Սուբվենցիայի շրջանակներում կապիտալ նորոգվելու են համայնքի կենտրոնական և երկրորդական (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ և 27-րդ) փողոցները: Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում 25-րդ և 27-րդ փողոցներում: Պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ...

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողով Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում. հրավիրում ենք լուսաբանելու

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողով Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում. հրավիրում ենք լուսաբանելու 13.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա...

Լեռնանիստցի պատանի երգիչները մրցանակներով են վերադարձել միջազգային փառատոնից

Լեռնանիստցի պատանի երգիչները մրցանակներով են վերադարձել միջազգային փառատոնից 13.08.2019

Օրերս Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կայացած «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել ու տարբեր մրցանակներ են ստացել Լեռնանիստ համայնքի պատանի երգիչները: ժողովրդական երգի խմբակի կազմում ընդգրկված են եղել 5 դպրոցականներ: Պատանի լեռնանիստցիներ Լիլիթ Սահակյանը, Կամո Հարությունյանը և Գոհար Մեհրաբյանը զբաղեցրել են մրցույթի առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Աիդա Սահակյանն ու Եվա Մեհրաբյանն արժանացել են «Գրան Պրի» մրցանակի։ Երգի...

Արզնի համայնքում իրականացվում են կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ

Արզնի համայնքում իրականացվում են կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ 12.08.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Արզնի համայնքում իրականացվող կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շահած պայմանագրի արժեքը 18 000 000 դրամ է, որից 8.100.000 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 9.900.000 դրամը (55%)՝ համայնքի: Աշխատանքները մեկնարկել են հունիսի 10-ից: Հիշեցնենք, որ Արզնի համայնքից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ 12.08.2019

Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնն ու, որպես վառ ու հիշարժան երիտասարդություն ունեցած ձեր ավագ ընկեր, հիշեցնում՝ երիտասարդությունն ինքնաճանաչման, մասնագիտության յուրացման, հասարակության մեջ սեփական դերի կարևորության գիտակցման լավագույն ժամանակն է: Չմոռանանք, որ Թավշյա հեղափոխության մասնակիցների գերակշիռ մասը հենց երիտասարդներն էին, նրանք խիզախեցին Ո՛Չ ասելու կոռուպցիային, ամենաթողությանն ու կլանային համակարգին: Նրանք փակեցին փողոցներ, օրերով գիշերեցին բաց երկնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32