Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՏՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/

26.08.2015



ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում:
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու գյուղատնտեսության նախարարն այցելել են մարզի պտղատու այգիներ և հետևել են նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Աշխատանքային այցելությունը մեկնարկել է Ալափարս համայնքում գործող շուրջ 5 հա վրա հիմնված ազնվամորու այգուց, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։ Այգու սեփականատիրոջ խոսքով` ազնվամորու մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում:
Այնուհետև Ս. Կարապետյանն ու Կոտայքի մարզպետն այցելել են Նոր Գեղի համայնքում 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփականատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից՝ ծանոթացել են այգում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև խնձորի մթերման ընթացքում ծագող խնդիրներին ու զարգացման հեռանկարներին:
Աշխատանքային այցելությունը շարունակվել է Նոր Գեղի համայնքում 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում, որտեղ ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով, իսկ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցելությունն ամփոփվել է Աբովյան քաղաքում գործող եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ–ում: Սնկի արտադրամասում շրջայցի ընթացքում ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ վերջին տարիներին արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը՝ հավելելով, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32