Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ/տեսանյութ/

25.08.2015



Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Օգոստոսյան խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը:
Մարզի ղեկավարը բացման խոսքում ընդգծել է, որ Կոտայքի մարզպետարանում մանրամասն վերլուծության են ենթարկվել նախորդ ուսումնական տարվա արդյունքները, կազմվել նոր ծրագրեր և նախանշվել են այն դիրքորոշումները, որոնք միտված են կրթության ոլորտում պատշաճ գործունեության ապահովմանը:
Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության կողմից կրթության բնագավառը մշտապես արժանանում է ընդգծված հոգատարության, որի արդյունքներն ակնհայտորեն նկատելի են նաև Կոտայքի մարզում:
Եվ այդ ամենի առկայությամբ մարզի կրթության ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան ապահովել դպրոցների կայուն աշխատանքը և աշակերտներին որակյալ գիտելիքների տրամադրումը:
Այնուհետև Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների և 2015-2016 ուսումնական տարվա ծրագրերի մասին զեկույց է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը՝ անդրադառնալով նախորդ ուսումնականի հիմնական ցուցանիշներին և առաջիկա ուսումնական տարվա ընթացքում նախատեսված անելիքներին նշել է, որ հաշվետու տարում մարզի բոլոր 105 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ընդհանուր թիվը կազմել է 33703, իսկ նոր ուսումանական տարվան ընդառաջ ձևավորվող առաջին դասարաններ նախնական տվյալներով կհաճախեն ավելի քան 3900 աշակերտներ:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում ընդդծել է պետական կրթական քաղաքականության գերակայությունները, ներկայացրել հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական միտումներն ու դրսևորումները, ինչպես նաև վերջիններիս շարունակականության ապահովման մեխանիզմները։ ՀՀ Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև մանկավարժական կադրերի մասնագիտական որակին, դպրոցական դասագրքերին ու կրթական ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի` ներկայացնելով նոր ուսումնական տարում համակարգում ներդրված նոր ծրագրերն ու նախաձեռնությունները։
Ամփոփելով մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության աշխատանքները՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորանքներ է փոխանցել նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել է կրթօջախներում համակողմանի ու արդյունավետ գործունեություն կազմակերպելու նկատառումներով:
Խորհրդակցության ավարտին քննարկվել են նաև մի շարք կազմակերպական բնույթի հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31