Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.08.2015

Սիրելի՛ մանկավարժներ, թանկագի՛ն աշակերտներ, հարգարժա՛ն ծնողներ

Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ը մեր տոնացույցի ամենապայծառ օրերից մեկն է, որին յուրաքանչյուրս սպասում ենք անթաքույց հույսով և հավատով:
Վստահ եմ, որ կրթության բնագավառի շարունակական զարգացմանը միտված պետական ծրագրերի դրական ազդակներն այսուհետ ևս նպաստելու են մեր կրթօջախների առավել արդյունավետ գործունեությանն ու լավագույն հիմք են հանդիսանալու ժամանակի պահանջներին և ոգուն հարիր կրթական միջավայր ձևավորելու համար:
Համոզված եմ, որ մաշտոցյան պատգամների նվիրական արժեքները կրող մեր մանկավարժները սրբորեն կատարելու են իրենց վեհ առաքելությունը՝ կերտելով քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված և հայրենապաշտ սերունդ:
Այս նշանակալի տոնի առիթով առանձնահատուկ ջերմությամբ եմ շնորհավորում նաև մեր առաջին դասարանցիներին ու ցանկանում ամենայն բարիք:
Կրկին շնորհավորում եմ և բարեմաղթում, որ նոր ուսումնական տարին ուղեկցվի հաստատուն հաջողություններով:

Հարգանքով

                                                  Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07