Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ <<ԿՅՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵ>> ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ

14.08.2015

Կոտայքի մարզի 5 պատանի մարզիկներ հաղթական հաջողություններ են գրանցել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած <<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի Աշխարհի գավաթի առաջնությունում և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների:
Հիշյալ առաջնության հաղթողները, ինչպես նաև <<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի ֆեդերացիայի Կոտայքի մարզի մարզիչները և սաները, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի աջակցությամբ տեղի ունեցած <<Մարզական ճամբար>> ծրագրի շրջանակներում, իրենց ամառային հանգիստն են կազմակերպել Հանքավանի <<Խոտորջուր>> հանգստյան տանը:
Ամառային հանգստին զուգահեռ պատանի մարզիկների համար այստեղ կազմակերպվել են ռազմա-հայրենասիրական և մշակութային մի շարք ձեռնարկներ, բացօթյա մարզումներ, ինչպես նաև խորհրդանշական մրցաշարեր:
<<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի ֆեդերացիայի պատասխանատուների հավաստմամբ <<Մարզական ճամբար>> ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում իրականացված այս նախաձեռնությունն իր ձևաչափով ևս նպաստելու է ֆեդերացիայի պատանի սաների մարզական և ռազմա-հայրենասիրական դաստիարակության աշխատանքներին:
<<Կյոկուշին Կայ-Կարատե>> ակումբի սաների ամառային հանգստի վերջին օրը նշանավորվել է խորհրդանշական խարույկի շուրջ կազմակերպված երեկոյան հանդիսությամբ:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18