Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ/տեսանյութ/

28.08.2015



Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Նոր Գեղի համայնքի Բանավան թաղամասի նորակառույց դպրոց:
Կոտայքի մարզպետը Նոր Գեղի համայնքի ղեկավարի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցված նորակառուց կրթօջախի մասնաշենքում, ծանոթացել հաստատության շենքային հարմարություններին և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին:
Մարզի ղեկավարը եղել է դպրոցի դասասենյակներում, մարզական և հանդիսությունների դահլիճներում, լաբորատոր սենյակներում, հաստատության պատասխանատուների հետ քննարկել նոր ուսումնական տարին նոր մասնաշենքում արդյունավետ կերպով կազմակերպելուն վերաբերո մի շարք հարցեր:
Այցելության շրջանակներում մարզպետը հանդիպում է ունեցել նաև դպրոցի մանկավարժների հետ:
Հանիդպման ընթացքում Կ. Գուլոյանը կարևորել է հարմարավետ պայմաններում ուսումնա-դաստիարակչական աշխատանքները նոր որակով կազմակերպելու հանգամանքը:
Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել նաև Նոր Գեղի համայնքի բնակիչների հետ, պատասխանել վերջիններիս կողմից բարձրացվող հարցերին:
Հանրակրթական այս դպրոցի պատասխանատուներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է ապահովել ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը և մշակել նոր մոտեցումներ՝ կրթական գործընթացներն առավել համակողմանի կազմակերպելու նկատառումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18