Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ/տեսանյութ/

03.12.2015



     Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Գառնի համայնք: Մարզի ղեկավարը եղել է Գառնիի առողջության կենտրոնում, ծանոթացել բուժհաստատությունում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ավարտական փուլի ընթացքին:

    Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանի և շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը շրջել է առողջության կենտրոնի մասնաշենքում:

    Մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են ՀՀ Կառավարության կողմից մարզում իրականացվող 6-րդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները:

    Տեղում քննարկվել են նաև Գառնիի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների շարունակականության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր ևս:

    Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել նաև բուժաշխատողների հետ, հերթական անգամ կարևորել ինչպես Գառնի, այնպես էլ առողջության կենտրոնի սպասարկման տիրույթում գտնվող այլ համայնքների բնակիչների համար որակյալ և համակողմանի բուժսպասարկում կազմակերպելու հանգամանքը և այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել առողջության կենտրոնի պատասխանատուներին:

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվել է Գառնիի առողջության կենտրոնի պատասխանատուների հետ համատեղ հանգամանորեն վերլուծել հաստատության զարգացման հնարավորությունները, մշակել և իրագործել համապատասխան ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32