Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2015

       Սիրելի՛ երիտասարդներ
Ջերմ բարեմաղթանքներով և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ և փաստում, որ այս ինքնատիպ տոնն ունի իր հատուկ նշանակությունը:
Համոզված եմ, որ Ձեր աշխատասիրության, հայրենիքի նկատմամբ տածած մեծ սիրո և նվիրումի շնորհիվ մենք ականատեսը կլինենք բազմաթիվ նոր ու նշանակալի հայրենանվեր նախաձեռնությունների:
Տոնական այս գեղեցիկ օրվա շրջանակներում ցանկանում եմ, որ իրականություն դառնան բոլորիդ նպատակներն ու երիտասարդական տարիներին բնորոշ ինքնատիպ նախաձեռնությունները:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, նորանոր հաջողություներ, ցանկալի ձեռքբերումներ և այս ամենի հետ մեկտեղ ցանկանանք նաև, որ մեր երկրի սահմաններին մշտապես տիրի հաստատուն խաղաղություն:


Հարգանքներով
                                       Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57