Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽԱՉԵՐԻ ՕԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ/տեսանյութ/

22.11.2015



  Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, մացնակցել է Նոր Գեղի համայնքի Սուրբ Հովհաննես Եկեղեցու խաչերի օծման և տեղադրման արարողությանը:
  Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ կատարվել է օծման և օրհնության կարգ, որին հաջորդել է Սուրբ Հովհաննես Եկեղեցու երեք խաչերի տեղադրման խորհրդանշական արարողությունը:
  Նոր Գեղի համայնքում կայացած միջոցառմանը մասնակցել են ինչպես համայնքի բնակիչներ, այնպես էլ բազմաթիվ հյուրեր:
  Եկեղեցական արարողության շրջանակներում ողջույնի խոսքով ներկաներին է դիմել Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆ. Թևոսյանը՝ իր շնորհակալական խոսքը հղելով միջոցառման բոլոր մասնակիցներին, ինչպես նաև համայնքի համար կարևորագույն նշանակություն ունեցող Եկեղեցու շինարարությանն աջակցող բոլոր բարերարներին և հատկապես ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանին:
  Նոր Գեղի համայնքի Սուրբ Հովհաննես Եկեղեցու խաչերի օծմանն ու տեղադրմանը հաջորդել է մատաղի խորհրդանշական արարողությունը, որի ընթացքում մարզի ղեկավարն ու բոլոր հյուրերը շնորհավորել են Նոր Գեղիի բնակիչներին՝ համայնքային նշանակալի իրադարձության կապակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27