Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ/տեսանյութ/

09.12.2015



     Կոտայքի մարզպետարանում ամփոփվում է 2015 թվականի ընթացքում ՀՀ Կառավարության կողմից մարզին տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների ընթացք:
    Մարզպետարանում վերլուծության են ենթարկվում ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներում կատարված համապատասխան աշխատանքների ուղղություններն ու նախանշվում 2016 թվականի համար հրատապություն ունեցող ծրագրերը:
    Այս գործընթացի շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարում մարզում հիմնանորոգվող հաստատություններում, ծանոթանում շինարարության ավարտական փուլի իրողություններին:
    Կոտայքի մարզպետը եղել է Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում: Զրուցել ինչպես բուժհաստատության պատասխանատուների, այնպես էլ շինարարների հետ:
    Մարզի ղեկավարը պատասխանատու պաշտոնատար անձանց հետ քննարկել է հիմնանորոգումը վերջնականապես ավարտելու և մասնաշենքը շահագործման հանձնելու ժամկետները:
    Շրջայցի ընթացքում Կ. Գուլոյանը հանդիպել է նաև բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, նրանց հետ ևս քննարկել նոր վերանորոգված ու արդիականացված մասնաշենքում արդյունավետ բուժսպասարկում կազմակերպելուն միտված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32