Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԸ ՏՈՆԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ/տեսանյութ/

25.11.2015



        Կոտայքի մարզի Քասախ համայնքը տոնել է հիմնադրման 50-ամյա հոբելյանը: Համայնքային տոնի շրջանակներում կազմակերպված հանդիսություններին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, քասախցիներ, ինչպես նաև հյուրեր մարզի և հանրապետության այլ համայնքներից:
       Քասախ համայնքում կայացած հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված քասախցիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությամբ:
      Այնուհետև տեղի է ունեցել Քասախ համայնքում նոր նախակրթարանի բացումը, որի տարածքը հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել պետական համապատասխան ծրագրի շրջանակներում:
      Մարզի ղեկավարը շրջել է նախակրթարանի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
     Քասախի <<Արուսյակ>> մանկապարտեզի սաների ուժերով համայնքի հիմնադրման 50-ամյակի շրջանակներում կազմակերպվել է տոնական միջոցառում:
     Համայնքի մշակույթի տան դահլիճում կայացել է օրվա գլխավոր ձեռնարկը: Պատանի երկրապահների տոնական շքերթը ողջունելուց հետո Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Քասախ համայնքի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին և հանդիսավոր նիստին ու շնորհավորել քասախցիներն հոբելյանական օրվա առիթով:
     Համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանի խոսքին հաջորդել է տեղի լավագույն համույթների ու անհատ կատարողների ուժերով կազմակերպված մշակութային միջոցառումը:
      Տոնակատարության շրջանակներում համայնքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք քասախցիներ պարգևատրվել են Կոտայքի մարզպետի պատվոգրերով:
      Տոնական օրվա առիթով Երկրապահ կամավորականների միության հուշամեալներ են հանձնվել նաև արցախյան ազատամարտում զոհված քասախցիների ընտանիքներին, ովքեր նաև ֆինանսական աջակցություն են ստացել Կոտայքի մարզպետի կողմից:
      Հավելենք, որ հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվել նաև Քասախ համայնքի կրթա-մշակութային և մարզական այլ հաստատություններում ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36