Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.11.2015
ՀՀ Կոտայքի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 253 ծնունդ, որից 23-ը Չարենցավանի, 12-ը Նաիրիի, 115-ը Աբովյանի և 103-ը Հրազդանի ծննդատներում:

4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ/տեսանյութ/ 31.10.2015
ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող զինվորների և նրանց ծնողների հանդիպման նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցաոում, որը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուների ներքո: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ է ունեցել առավել ամրապնդել Հայաստանի Հանրապետության...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/ 23.10.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Գառնի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Գառնիի առողջության կենտրոն: Գառնի համայնքի առողջապահական հաստատությունում մարզի ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընթացող շինարարական աշխատանքների հիմնական ուղղություններին: Առողջության կենտրոնի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպության պատասխանատուի կողմից տեղեկատվություն է ներկայացվել նախատեսված և արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Կ....

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱՌՆԻԻ ՋՐԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ/տեսանյութ/ 23.10.2015
Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել ու թարմացվել է խոշորագույն աղբյուրներից մեկը՝ Գառնիի ջրաղբյուրը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԶԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ 23.10.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Զառ համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարի աշխատակազմին և համայնքում գործող կազմակերպությունների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի նորընտիր ղեկավար Լևոն Խաչատրյանին: Զառի գյուղապետարանում կայացած աշխատանքային այս հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանի կողմից ներկայացվել է N 27 ընտրատարածքային ընտրական հանձաժողովի որոշումը Զառ համայնքում 2015...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/ 20.10.2015
Մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է հերթական աշխատանքային այցելությունը: Աբովյանի N 2 հիմնական դպրոցում մարզի ղեկավարին ներկայացվել են ընթացող վերանորոգման աշխատանքների հիմնական ուղղությունները; Կոտայքի մարզպետը կարևորել է կրթօջախում որակյալ շինարարական աշխատանքներ իրականացնելու հանգամանքը և ընդգծել, որ պետք է արվի...


