Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԲՈԼՈՐ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

05.04.2016

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզային տարբեր ենթակառուցվածքների և գերատեսչությունների պատասխանատուներ:
    Կոտայքի մարզպետն անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում, ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների արդյունքում, ստեղծված լարված իրավիճակին և փաստել, որ մարզային կառույցների կողմից համապատասխան գործառույթների իրականացման արդյունքում Կոտայքի մարզային ենթակառուցվածքները պատրաստ են կատարել բոլոր հրահանգներն ու հանձնարարությունները:
    Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզային տարբեր կառույցների պատասխանատուները մարզի ղեկավարին զեկուցել են տարբեր ոլորտներում ձեռնարկված գործողությունների ուղղությամբ և ստացել կոնկրետ հանձնարարականներ՝ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի նկատմամբ առավելագույն հսկողություն սահմանելու վերաբերյալ:
    Կոտայքի մարզպետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններին աջակցելու կարևորությունները և այդ ուղղությամբ ևս տվել համապատասխան հանձնարարականներ:
    Մարզի ղեկավարն ընդգծել է, որ այս օրերին ապահովվում են նաև շփումներ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի միջև՝ վարչատարծային միավորների միջև տարիներ շարունակ առկա համագործակցության ուղղությունների շրջանակներում:
    Մարզային պաշտոնյաները քննարկել են նաև Երկրապահ Կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի կազմում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած ազատամարտիկներին համակողմանի աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
    Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարությամբ ձևավորվել է մարզային համակարգող խումբ, մարզպետարանում, մարզի համայնքներում սահմանվել են շուրջօրյա հերթապահության ժամանակացույցեր:
    Համակարգող խմբին հանձնարարվել է խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ ներկայացնել պարբերական զեկույցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21