Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՊԱՐՀՎԵԼ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՍՔՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

14.04.2016

 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզից դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ճանապարհվել պարենամթերքի տեսքով աջակցության երկրորդ խմբաքանակը:

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ աջակցությունը տրամադրվելու է ԼՂՀ տարբեր վարչական շրջաններին:

Հիշյալ նախաձեռնության շրջանակներում մարզկենտրոնում կրկին կազմակերպվել է մարզի համայնքների ղեկավարների և մարզային կառույցների ներկայացուցիչների մասնակցութայմբ ձևավորված աշխատանքային խմբի հավաք, որտեղ քննարկվել է աջակցության ծրագրի 2-րդ փուլի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններին տրամադրվելիք աջակցության 2-րդ խմբաքանակը տեղափոխող մեքենաներին Կոտայքի մարզպետը վաղ առավոտյան ճանապարհել է մարզկենտրոնից, որից հետ պատախանատու պաշտոնատար անձնաց հետ համատեղ քննարկել աջակցության ծրագրի հաջորդ փուլերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ <<Այս նախաձեռնությունն ընդամենը որպես հայի մեր պարտականությունն է և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր փոքրիկ ներդրումն ունենանք այս կարևորագույն գործում: Մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը և ԼՂՀ մեր հայրենակիցների կողքին լինելը բոլորիս ամենակարևոր առաքելությունն  է>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21