Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

24.04.2016

       ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանի և մարզի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Աբովյան քաղաքի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
     Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում քաղաքային հուշահամալիրում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին հաջորդել է Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կազմակերպված մոմավառությունը:
      Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզային պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մասնակցել է մարզկենտրոնում կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված մեծագույն ոճրագործությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին:
      Հարկ է նշել նաև, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի մարզային միջոցառումների շրջանակներում բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվել մարզի տարբեր համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21