Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.04.2016


Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի մեկը մշտապես ունեցել է իր ուրույն նկարագիրն ու բնորոշումները, որոնք միմյանց փոխլրացնելով՝ մեծարել ու գնահատանքի են արժանացրել աշխատող մարդուն և նրա ունեցած աշխատանքային հաջողությունները:
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր ժամանակներում մեր ժողովուրդն աշխատանքի հանդեպ ցուցաբերել է իր ինքնատիպ վերաբերմունքն ու աշխարհին ներկայացել իրեն հատուկ աշխատասիրությամբ:
Տոնական այս օրվա շրջանակներում կրկին պետք է մաղթենք, որ հայ մարդու աշխատանքային գործունեության անբաժան և հաստատուն ուղեկիցները լինեն միմիայն ձեռքբերումներն ու դրական զարգացումները:
Եվ մենք կարողանանք խաղաղ ու ստեղծագործ մթնոլորտում կերտել մեր հայրենիքի ապագան:
Դարձյալ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք:


Հարգանքներով

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ       Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21