Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶ>> ԱՆՎԱՆԱԿԱԳՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ

04.05.2016

   ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա¬կին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:
   Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը:
   Նախարարը կարևորել է «Արի տուն» ծրագրի շրջանակներում բոլոր մասնակից գերատեսչությունների, տարածքային և մարզային կառույցների դերը անցած 7 տարիների ընթացքում ծրագրի կայացման գործում:
 Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» 2015թ. ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության համար հավաստագրեր է հանձնել տարբեր գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզային և տարածքային մարմինների ներկայացուցիչներին՝ ըստ անվանակարգերի:
 «Լավագույն մարզ» անվանակարգում պարգևատրվել է ՀՀ Կոտայքի մարզը՝ ամենաշատ երիտասարդներ ընդունելու համար և Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին շնորհվել է համապատասխան հավաստագիր:
 Մարզային համայնքներից՝ «Լավագույն համայնք» անվանակարգում պարգևատրվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը, «Ակտիվ համայնք» անվանակարգում՝ Աբովյան քաղաքը, «Մեծաթիվ հյուրընկալող» անվանակարգում՝ Պռոշյան համայնքը, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Ջրվեժ համայնքը:
 Համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36