Նորություններ
Լրահոս

Ջրառատ համայնքում ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի իրականացման համար հանրային լսումներ են եղել 16.01.2019
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ՀՀ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի «ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման» բաղադրիչով Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում չափագրումներ են իրականացվել ու նախնական նախագիծ է մշակվել: նախնական նախագծի վերաբերյալ հանրային լսումներ են իրականացվել Ջրառատի համայնքապետարանում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակիչներ և նախագիծը կազմող ընկերությունների պատասխանատուներ: Հանրային լսումների ընթացքում ներկայացվել է...

ԿԳՆ-ը իրազեկում է Կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթի մասին 15.01.2019
Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, info@edu.am էլփոստին: Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական...
Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերից մեկում ընդգրկված էր նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքը: Ծրագրով նախատեսված է Քասախ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզը կապիտալ վերանորոգել և գույքով ապահովել: Ծրագրի արժեքը 185.106.200 դրամ է, որից 26. 655.300 դրամը (14,4 %) համայնքի բյուջեից է ֆինանսավորվելու, 84.408.420 դրամը (45ՙ.6%)՝ այլ ներդրողների կողմից, 40 %-ը՝ բյուջեի հատկացումներով: Քասախի համայնքապետարանի կողմից արդեն բաց մրցույթ է հայտարարվել, որից...

Շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր Կոտայքի մարզում 14.01.2019
6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ներդրողների հետ՝ իր հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով Կոտայքի մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։ Մարզպետը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և, իհարկե, աշխատատեղերի ստեղծման։ Հանքավան գյուղում նորագույն...

Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 14.01.2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նոր Գեղիի թիվ 2 մանկապարտեզն արդեն ջեռուցվում է 14.01.2019
Նոր Գեղիի համայնքապետարանի նախաձեռնությամբ լուծում է ստացել համայնքին տևական ժամանակ անհանգստացրած և խիստ կարևոր խնդիրներից մեկը. համայնքի թիվ 2 մանկապարտեզն այսուհետ կջեռուցվի: Մանկապարտեզի ջեռուցման համակարգի տեղադրման համար Նոր Գեղիի համայնքապետարանը հատկացրել է 2 մլն դրամ, որը կազմել է անհրաժեշտ ծախսերի 75%-ը, մնացած մասը համայնքին են տրամադրել «Լուսակերտի Էլիտ» , «Ագրո Թեք Ինվեստ», «Լուսակերտ» և «ԷՅ. ԴԻ. ԷՄ. ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ֊-ները...


